-
20.02.2014|
17:05
Ստամբուլում թունել փորելով բյուզանդական ժամանակաշրջանից մնացած շինության ավերակներ հայտնաբերած 4 գանձ որոնողները ձերբակալվել են:
-
20.02.2014|
17:02
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայում ստեղծված կացությունը: Օրակարգային գլխավոր հարցը ուկրաինական իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումն է: Կիևի կենտրոնում բախումներից հետո այդ մասին առավել ակտիվ սկսեցին խոսել Լեհաստանի և Ֆրանսիայի ղեկավարները: Փարիզում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը ասել է.
-
20.02.2014|
16:58
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերին, որ եթե բանակը խառնվի Կիևում ծավալվող իրադարձություններին, կտուժեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները:
-
20.02.2014|
16:55
1992 թվականից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` կառավարելով ԱՄՆ օժանդակության ծրագրի մոտ երկու երրորդը:
-
20.02.2014|
16:52
Ս.թ. փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն հիմնադրամին` Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:
-
20.02.2014|
16:44
Երբ Եգիպտոսում մարդիկ արյուն էին թափում, մեր, այսպես կոչված, ծայրահեղական ընդդիմությունը տենչում էր եգիպտական գարուն` հրճվելով Վրաստանի «վարդերի հեղափոխությամբ» և Ուկրաինայի «նարնջագույն» անալոգիայով: Եգիպտոսին հետևեցին Լիբիան և քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Այս արյունալի հեղափոխությունները ոչ մի դրական տեղաշարժ չբերեցին վերոնշյալ երկրներում, ինչի վառ ապացույցն է հեղափոխություններից հետո դժգոհ մնացած հասարակ ժողովուրդը:
-
20.02.2014|
15:42
Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին: Կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:
-
20.02.2014|
15:39
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել ընդդիմության առաջնորդներին անհապաղ ձևավորել բարձր մակարդակի պատվիրակություն, որը կմասնակցի այսօր կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հնարավոր միջոցներով կհամոզի եվրոպական ղեկավարներին ու մնացած բոլոր ուժերին` գտնել իրավական ճանապարհ Հաագայի միջազգային քրեական դատարանում անհատական վարույթ սկսելու Վիկտոր Յանուկովիչի դեմ: Այս մասին նախկին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
-
20.02.2014|
14:45
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-ից 6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին:
-
20.02.2014|
13:56
Այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարությանը ներկայացրեց ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրող և շարժման ընթացքում դրանք օգտագործող վարորդներին տուգանելու նախագիծ: